ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Լատվիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ինքը նույնասեռական է

Լատվիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ինքը նույնասեռական է
07.11.2014 | 14:38

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Նա այդ մասին խոստովանել է իր թվիթերյան բլոգում. «Հպարտությամբ հայտարարում եմ, որ ես գեյ եմ: Հաջողություն բոլորիդ»: «Գիտեմ, որ հիմա կսկսվի մեգահիստերիան»,-գրել է Ռինկևիչը:
Լատվիայի արտգործնախարարը նաև հայտարարել է Լատվիայում բոլոր տեսակի զույգերի համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտության մասին: Նա գրել է, որ պայքարելու է դրա համար:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ